Ծառից կախված 10-ամյա տղայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում քննություն է տարվում 10-ամյա երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Կոտայքի մարզի Արամուս գյուղում 10 տարեկան երեխայի՝ ծառից կախված գտնելու դեպքով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել էր ծառից կախված անչափահաս եղբոր դին։ Ահազանգը ստացվել է մայիսի 21-ին` ժամը 19:45-ին։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դիակի զննություն, որի արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է խուզարկություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Նախաքննությունը շարունակվում է: