Տատյանա Մոսկալկովան Քրիստինե Գրիգորյանին Մոսկվա է հրավիրել

Քրիստինե Գրիգորյան
Մոսկալոկվան հուսով է, որ Գրիգորյանի հետ կառուցողական, վստահելի երկխոսությունը կշարունակվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հեռախոսով քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։ Մոսկալկովան այդ մասին հայտնել է Telegram–ալիքում։
«Քննարկել ենք Ռուսաստանի և Հայաստանի ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։ Հուսով եմ, որ մեր միջև կշարունակվի կառուցողական, վստահելի երկխոսությունը ինչպես երկկողմ համագործակցության ձևաչափով, այնպես էլ Օմբուդսմանների եվրասիական դաշինքի և ինտեգրացիոն այլ հարթակների շրջանակում: Հենց այդպիսին էր մեր փոխգործակցությունը Հայաստանի մարդու իրավունքների նախորդ պաշտպան Արման Հակոբի Թաթոյանի հետ»,- գրել է Մոսկալկովան։
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը Գրիգորյանին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն: