ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Թուրքիայի Ստամբուլ քաղաքի փողոցներից մեկում փոխհրաձգություն է եղել։ Տեղեկությունը հայտնում է Haberturk-ը։
Նշվում է, որ զինված միջադեպի պատճառով կան վիրավորներ։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր։
Սոցիալական ցանցերում դեպքի վայրից արդեն տարածվում են տեսանյութեր։ Կադրերում երևում է, որ հրաձգությունը առևտրային կետերի մոտ է, լսվում են բղավոցներ, գետնին ընկած են վիրավորներ, որոնց թվում է նաև իրավապահ մարմինների աշխատակից։ Նրան փորձում են դուրս բերել այդ հատվածից։
Մեկ այլ ոստիկան զենք է գործադրում`պաշտպանելով տղամարդկանց, որոնք փորձում են օգնել նրա վիրավոր ընկերոջը։ Հենց այդ պահին ինչ-որ տղամարդ, ըստ ամենայնի՝ ատրճանակը խլելով ոստիկանից, կրակ է բացում մյուս կողմից կրակողների վրա։
Թուրքական լրատվամիջոցները միջադեպի մանրամասները դեռ չեն հայտնել։