Շվեդիայի վարչապետն Էրդողանի հետ կայացած բանակցությունը դրական է համարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը «հաճելի և դրական» է անվանել ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած բանակցությունները: Այս մասին նա հայտարարել է շվեդական TT լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Ես հաճելի և դրական հանդիպում եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ հանգստյան օրերին»,- ասել է Շվեդիայի վարչապետը:
Անդերսոնը հավելել է, որ Շվեդիան «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (Թուրքիայում արգելված է) ահաբեկիչների ցուցակում ընդգրկած առաջին երկրներից մեկն է»:
Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց հետո` հրաժարվելով երկարամյա չեզոքությունից:
Թուրքիան հայտարարել էր, որ չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը քրդական խնդրի նկատմամբ նրանց մոտեցումների պատճառով։