ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. ի՞նչն է պատճառը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,– նշված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Անուշ Բեղլոյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։
Հիշեցնենք, որ նա պատգամավոր է եղել 2019-2021 թթ., եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 2021 թ. հունիսի 20-ին նույնպես ընտրվել է պատգամավոր։