Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»

Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով Արցախի Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում, ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները:
«Շրջանավարտների ծնողներին խնդրում ենք ցուցաբերել ողջախոհություն, չտրամադրել երեխաներին անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ լինելու է անզիջում, և օրինախախտների նկատմամաբ կիրառվելու են ներգործության խիստ միջոցներ: