Լեհաստանը վաղաժամ խզում է ռուսական գազի մատակարարման պայմանագիրը

Ապրիլի 27-ին «Գազպրոմը» դադարեցրել էր բուլղարական «Բուլգարգազ» և լեհական PGNiG ընկերությունների համար գազի մատակարարումը` ռուսական ռուբլով գազի դիմաց վճարելուց հրաժարվելու պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Լեհաստանի կառավարությունը վաղաժամ խզում է ռուսական գազի մատակարարման պայմանագիրը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Լեհական ռադիոյի եթերում այս մասին հայտնել է կառավարության՝ ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին։
Մինչև 2022 թվականի վերջ գործող պայմանագրի համաձայն` Լեհաստանը կարող է Ռուսաստանից տարեկան մինչև 10 մլն խմ գազ ստանալ։ Երկրի իշխանությունները որոշել են չերկարացնել պայմանագիրը։ Ապրիլի 27-ին «Գազպրոմը» դադարեցրեց բուլղարական «Բուլգարգազ» և լեհահական PGNiG ընկերություններին գազի մատակարարումը` ռուբլով գազի դիմաց վճարելուց հրաժարվելու պատճառով։
Մատեուշ Մորավեցկու կառավարությունը բանաձև է ընդունել Լեհաստանի և ՌԴ-ի կառավարությունների միջև 1993 թվականին կնքված «Յամալի» պայմանագիրը խզելու վերաբերյալ։ Նաիմսկին ասել է, որ 30 տարի անց կարելի է փաստել, որ Լեհաստանի և Ռուսաստանի միջև գազային հարաբերությունները դադարում են գոյություն ունենալ։