Կոտայքի մարզի գյուղերից մեկում քույրը հայտնաբերել է ծառից կախված եղբոր դին

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Կոտայքի մարզի գյուղերից մեկում 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված անչափահաս եղբոր դին, գրում է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 21-ին. ժամը 19։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկը, որտեղ տան բակում՝ կեռասենու ծառից կախված, հայտնաբերել են երեխայի կախված դի։
Պարզվել է, որ երեխային ծառից կախված հայտնաբերել է նրա քույրը, որն օգնության է կանչել հարևաններին, ապա իջեցրել են երեխային, բայց նա արդեն մահացած է եղել։
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր է, ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն՝ պարզվում է։