Հայկ Մամիջանյանը հրաժարվել է ԱԺ պատվիրակության հետ մեկնել Շվեյցարիա

Մամիջանյանի խոսքով` իր որոշման պատճառը Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումներն են և համաժողովրդական շարժման վճռորոշ փուլը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հրաժարվել է ԱԺ պատվիրակության հետ մեկնել Շվեյցարիա։ Տեղեկությունը Մամիջանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով`ամիսներ առաջ տեղեկանալով, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության այց Բեռն՝ որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ցանկություն էր հայտնել ընդգրկվելու պատվիրակության կազմում։
«Հաշվի առնելով Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումները և համաժողովրդական շարժման վճռորոշ փուլը՝ կմնամ Երևանում՝ քույրերիս և եղբայրներիս կողքին»,- ասել է նա։
Նա հավելել է, որ կշարունակի օգտակար լինել երկրին արտաքին ճակատում, այս անգամ՝ հեռավար եղանակով։