Հայաստանն առաջին հաղթանակը տոնեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտիկ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Երևանում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս եկավ Հայաստանի հավաքականի անդամ, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:
Մեկնարկային մենամարտում բռնցքամարտիկը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ և հաղթանակ տարավ:
Հարությունյանը դուրս եկավ 1\8 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի բռնցքամարտիկի հետ:
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:
Միհրան Հարությունյանը 5-րդ հաղթանակն է տարել MMA-ում