Գյումրիում ամուսինը դանակի 7 հարվածով սպանել է կնոջը

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կնոջ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Գյումրիում ամուսինը դաժանորեն սպանել է կնոջը։ Նշվում է, որ երեկ` ժամը 22։25-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Անի թաղամասի եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Պարույր Սևակ փողոցի 8 ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի՝ որովայնի և ծնոտի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։ Պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 43-ամյա Սիրանույշ Մ-ն էր։
Գյումրիում ամուսինը դանակի 7 հարվածով սպանել է կնոջը
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։
ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ թվում՝ տարածքում անցկացված հարցումների արդյունքում պարզվեց, որ կնոջը վնասվածքները պատճառել էր նրա ամուսինը։ Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց Մուշի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
1 / 2

Գյումրիում ամուսինը դանակի 7 հարվածով սպանել է կնոջը

2 / 2

Գյումրիում ամուսինը դանակի 7 հարվածով սպանել է կնոջը

49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։