ԵՄ որոշ երկրների շատ ժամանակ է պետք ռուսական նավթից հրաժարվելու համար

Բեռլին
Նավթային էմբարգոյին դեմ է հանդես եկել Հունգարիան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի -Sputnik. Գերմանիան ընդունում է, որ ԵՄ որոշ երկրների երկար ժամանակ է պետք՝ Ռուսաստանի նավթից հրաժարվելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Խաբեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունի սեփական նախադրյալները, դրանք շատ տարբեր են ԵՄ – ում։ Հունգարիան և Պորտուգալիան, օրինակ, տարբեր կախվածություն ունեն էներգառեսուրսներից։ Մենք հասկանում ենք, երբ երկրներն ասում են՝ դեռ պատրաստ չենք, մեզ ավելի շատ ժամանակ է պետք Ռուսաստանի նավթից հրաժարվելու համար», - ասել է նախարարը։
Նավթային էմբարգոյին այսօր դեմ է հանդես եկել Հունգարիան:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 89-րդ օրը։