ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Լերմոնտովո փողոցի տներից մեկի բակում արկ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` արկանման առարկան նկատել են հողային աշխատանքներ կատարելիս և ահազանգել ճգնաժամային կառավարման կենտրոն։
Դեպքի վայր մեկնած ինժեներասակրավորական խումբը պարզել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 75 մմ տրամաչափի հրետանային արկ է։ Այն տեղափոխվել է հրաձգարան` հետագա ոնչնացման։