ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը շնորհակալություն է հայտնել Դանիային, որ Ուկրաինային «Գարպուն» հականավային համակարգի արձակման կայանք ու հրթիռներ փոխանցելու պատրաստակամություն է հայտնել, իսկ Չեխիային շնորհակալություն է հայտնել հարվածային ուղղաթիռներ ու տանկեր մատակարարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հատկապես շնորհակալ եմ Դանիային, որն այսօր հայտարարել է, որ Ուկրաինային «Գարպուն» արձակման կայանք ու հրթիռներ կփոխանցի, որպեսզի օգնի Ուկրաինային պաշտպանել իր ափը», - ռազմական օգնության 44 դոնոր երկրների գործընկերների հետ առցանց խորհրդակցությունից հետո ասել է նա լրագրողներին:
Օսթինի խոսքով` խորհրդակցության ընթացքում մի քանի երկրներ, այդ թվում՝ Իտալիան, Հունաստանը, Նորվեգիան ու Լեհաստանը, հայտարարել են Ուկրաինային խիստ անհրաժեշտ հրետանային համակարգերի ու զինամթերքի փոխանցման մասին:
Ավելի վաղ ՌԴ-ն նոտա էր հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Ուկրաինային զենք մատակարարելու համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 89-րդ օրը։