Ալեքսանդր Կոչուբաևը հաղորդում է ներկայացրել պարեկներից մեկի դեմ

Բողոքի ակցիա Երևանում. Արխիվային լուսանկար
Փաստաբանը բարձրացրել է պարեկին կարգապահական պատասխնատվության ենթարկելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն այսօր ոստիկանություն հաղորդում է ներկայացրել պարեկներից մեկի դեմ: Կոչուբաևն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում է` հրապարակելով պարեկի լուսանկարը:
«Նկարի պարեկն այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել ակցիային մասնակից քաղաքացու հասցեին: Ծանր վիրավորանքի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, դիմել եմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` լուծելու պարեկի կարգապահական պատասխնատվության հարցը»,–գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մեկնարկել էին ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Դրանք սկսվել են ավտոերթերով` մայրաքաղաք Երևան մտնող հիմնական ավտոճանապարհներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի խճուղիներից ու Սևան-Երևան ավտոմայրուղուց։
Առավոտյան անհնազանդության ակցիաների մի խումբ մասնակիցներ խաթարել էին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։