ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ուկրաինայի խորհրդարանը կողմ է քվեարկել ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի՝ 3 ամսով երկարաձգմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռադային օրինագծեր էր ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման մասին, որոնց գործողության ժամկետը լրանում է մայիսի 24-ին:
«Ռադան քվեարկել է ռազմական դրության ժամկետը 3 ամսով՝ մինչև օգոստոսի 23-ը, երկարաձգելու օգտին։ Նաև երեք ամսով երկարացվել է զորահավաքը»,- հայտնում է լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 88-րդ օրը։