ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Թուրքիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ԱՄՆ-ում խուսափել զանգվածային կուտակումների վայրերից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հաշվի առնելով բռնության ենթարկվելու վտանգը` խորհուրդ է տրվում խուսափել զանգվածային ցույցերի և հավաքների վայրերից, եթե դրա անհրաժեշտությունը չկա»",- ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Նշվում է, որ չնայած «ԱՄՆ-ի անվտանգության ստորաբաժանումները նախազգուշական միջոցներ են ձեռնարկում բողոքի ցույցերի դեմ, չպետք է մոռանալ, որ նախորդ իրադարձությունների ժամանակ կիրառվել են իսկական փամփուշտներ, էլեկտրաշոկային գրոհներ, գազային հարձակումներ և բռնության գործողություններ»:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը հանրահավաքի նախօրեին զգուշացրել էր իր քաղաքացիներին ոստիկանության կոշտ գործողությունների մասին։
Հանրահավաքը տեղի է ունեցել անցած շաբաթ Թուրքիայի խոշորագույն քաղաքներում, այն կազմակերպել էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը։