Ռուս դերասանը գաղտնի ամուսնացել է հայ գործընկերուհու հետ

Հայտնի դերասանը վերջերս հաճախ է ժամանակ անցկացնում «Վանդակում» հեռուստասերիալի գործընկերուհու հետ, իսկ հիմա համացանցում քննարկում են զույգի ամուսնության մասին լուրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ռուս հայտնի դերասան Պավել Պրիլուչնին հանգստի է մեկնել Զեփյուռ Բրուտյանի հետ։ Իրենց համատեղ հանգստից զույգը բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 34-ամյա դերասանն ու 26-ամյա գեղեցկուհին ամուսնացել են։ Ըստ լուրերի՝ նրանք օրինականացրել են հարաբերությունները մայիսի 12-ին Մոսկվայի ՔԿԱԳ-երից մեկում, ապա մեղրամիսն անցկացնելու են մեկնել արևադարձային կղզիներ:
Դերասանները նախընտրում են չմեկնաբանել իրենց սիրավեպի մասին լուրերը։
Լուսանկարներից մեկում Պավելը ծովափին սելֆի է անում, իսկ հարևանությամբ պառկած է Զեփյուռը՝ սև լողազգեստով։
Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի հանգստի լուսանկարները
«Եթե ինչ-որ բան՝ մենք կապի մեջ ենք, բայց դա հաստատ չէ»,- լուսանկարին կից գրել է դերասանը։
Մեկ այլ լուսանկարի նկարագրությունում էլ նա խոստովանել է, որ երջանիկ է։
«Չնայած իմ լուրջ դեմքին՝ ես շատ երջանիկ եմ»,- գրել է Պավելը:
Պավելի և Զեփյուռի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը տարածվեցին Պավելի և դերասանուհի Ագաթա Մուցենիեցեի սկանդալային ամուսնալուծությունից հետո։ Ասեկոսեներ էին պտտվում, թե Պավելի և Զեփյուռի սիրախաղը սկսվել էր դեռ այդ ամուսնության ընթացքում։
Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի հանգստի լուսանկարները
Դերասանի երկրպագուներից շատերին հիասթափեցրել է նոր ամուսնության մասին լուրը. նրանք հույս ունեին, որ Պավելը կվերականգնի հարաբերությունները նախկին կնոջ հետ։
Հիշեցնենք, որ Պավել Պրիլուչնին և Ագաթա Մուցենիեցեն սկանդալով բաժանվել են 2020-ին՝ 9 տարվա ամուսնությունից հետո: Ագաթան նախկին ամուսնուն մեղադրել է անհավատարմության մեջ։