Իրանում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի գնդապետի

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է որակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի -Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սպային սպանել են Թեհրանի փողոցներից մեկում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ սպանված գնդապետը Սայդ Հոդան է։ Մահափորձի պահին նա ավտոմեքենայով տուն էր գնում։ Ավտոմեքենային մոտոցիկլետով երկու մարդ է մոտեցել և կրակել։ Նրանք 5 փամփուշտ են արձակել ԻՀՊԿ սպայի վրա։

ԻՀՊԿ-ն միջադեպը որակել է որպես ահաբեկչություն: