Անկարան Վաշինգտոնի համար անվստահելի դաշնակից է․ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին խորհրդական

Ջո Բայդենի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Նախկին խորհրդականը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ընդլայնել ազդեցությունը տարածաշրջանում և տնտեսական օգուտներ քաղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Թուրքիան ավերել է անդրատլանտյան միասնությունը՝ փորձելով «պատժել» Ռուսաստանին Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու համար։ National Interest ամսագրի համար գրված հոդվածում նման կարծիք է հայտնել ԱՄՆ երեք նախագահների վարչակազմերին կից Պետդեպարտամենտի նախկին խորհրդական Դևիդ Ֆիլիպսը։
Ֆիլիպսի կարծիքով՝ Անկարան Վաշինգտոնի համար դարձել է «անհուսալի և տարօրինակ» դաշնակից, քանի որ հրաժարվել է միանալ Մոսկվայի նկատմամբ բազմակողմ պատժամիջոցներին:

«Թուրքիան քանդեց միջազգային կոնսենսուսն ու սպիտակ ագռավ դարձավ Միացյալ Նահանգների դաշնակիցների շրջանում։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղում է հակամարտության երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում ազդեցությունն ընդլայնելու ու տնտեսական օգուտներ ստանալու համար»,- նշել է Պետդեպարտամենտի նախկին խորհրդականը։

Նրա խոսքով՝ Թուրքիան կենտրոնացած է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների պահպանման վրա։ Թուրքական կողմի համար կարևոր դերակատարություն ունեն էներգառեսուրսների մատակարարումը, մրգերի ու բանջարեղենի արտահանումը, զբոսաշրջությունը և «Աքքույու» ատոմակայանի շինարարությունը։
«Թուրքիան հրաժարվում է ՆԱՏՕ-ի մյուս անդամների նման ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա։ Թուրքիան մերժել է Ռուսաստանի կողմից մատակարարված C-400 զենիթահրթիռային համակարգերը Ուկրաինային փոխանցելու՝ Վաշինգտոնի առաջարկը։ Անկարան նաև հրաժարվել է ուղարկել խորհրդային դարաշրջանի այլ սպառազինություն, որը կարող էր օգնել Ուկրաինային»,- նշել է Ֆիլիպսը։
Թուրքիան ՆԱՏՕ-ին առաջարկել է փոխել դաշինքի հիմնական խնդիրը
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունը հրաժարվել է միանալ խոշոր պատժամիջոցներին, որոնք Արևմուտքը կիրառում է Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։