ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. ՊՊԾ նախկին աշխատակից, փոխգնդապետ Արամ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Նա արդեն ազատ է արձակվել»,- նշեց Վարոսյանը։
Ի պատասխան հարցի` ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել առաջիկայում, փաստաբանն ասաց, որ դեռ կքննարկեն։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության ծառայողներն այսօր առավոտյան Գրիգորյանի բնակարանում խուզարկություն էին իրականացնում։
Իրավապահ մարմինները խուզարկության էին գնացել մի տեսագրության հետքերով, որում Գրիգորյանը ձմռանը մուրացկաններին գումար է բաժանում։ Բնակարանում փնտրել են ընդդիմության հավաքների մասնակիցների ցուցակներ։
Խուզարկությունից հետո, որի ժամանակ, ըստ փաստաբանի, ոչ մի ապօրինի բան չէր հայտնաբերվել, փոխգնդապետին բերման էին ենթարկել։