Պուգաչովան մեկնաբանել է Գալկինից բաժանվելու լուրերը

Երգչուհին հայտնել է, որ պատրաստվում են աշնանը տուն վերադառնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Երգչուհի Ալլա Պուգաչովան հերքել է հաղորդավար և հումորիստ Մաքսիմ Գալկինից բաժանվելու մասին լուրերը։ Երգչուհու մեկնաբանությունը ներկայացնում է «Իզվեստիան»։
«Ինձ ասել են, որ մենք Մաքսի հետ ամուսնալուծվում ենք։ Ո՛չ»,- հայտարարել է Պուգաչովան՝ պատասխանելով լրագրողներին։
Թել Ավիվում գտնվող աստղը և նրա ամուսինը, ի թիվս այլ հայտնիների, մասնակցել են ռուսական մշակույթին և նրա ազատությանը նվիրված համաժողովին: Ընդ որում` միջոցառման շրջանակներում արծարծվել է նաև հայրենիքից հեռացած հայրենակիցների վերադարձի թեման։ Արտիստն այս հարցի շուրջ մասնակցել է զրույցին և նշել, որ պատրաստվում է սեպտեմբերին ամուսնու ընկերակցությամբ տուն վերադառնալ:
Ալլա Պուգաչովան հերքել է իր արտագաղթի մասին լուրերը. տեսանյութ
Ավելի վաղ Պուգաչովան ասել էր, որ ծրագրում է Ռուսաստան վերադառնալ աշնանը: Նա նշել էր, որ երեխաները հիմա առցանց են սովորում, սակայն սեպտեմբերի 1–ին պետք է գնան դպրոց։