ՀՀ նախագահը Շվեյցարիա է մեկնել

Նախագահ Խաչատուրյանը Շվեյցարիայում կմասնակցի տնտեսական համաժողովի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Համաժողովի շրջանակում նախատեսված են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հավելենք, որ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որն ավելի հայտնի է որպես Դավոսի ամենամյա ֆորում, 2022 թվականին կանցկացվի մայիսի 22-26-ը։
Այս տարի ֆորումը կդառնա համավարակի սկզբից ի վեր համաշխարհային առաջնորդների առաջին անհատական հանդիպումը:
Այն նվիրված կլինի «Համատեղ աշխատանք, վստահության վերականգնում» թեմային։
Մենք ամեն ջանք պետք է գործադրենք` ամրապնդելու մեր երկրի պաշտպանունակությունը. Խաչատուրյան