Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիացիայի անձնակազմերն ուսումնավարժական թռիչքներ են արել

Թռիչքներ են իրականացվել և՛ ցերեկային, և՛ գիշերային ժամերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական-հարվածային Կ-52 և դեսանտա-տրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 ուղղաթիռների անձնակազմերը ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձրլեռնային տեղանքի պայմաններում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը
«Օդաչուները կատարել են բարդ պիլոտաժի տարրեր, վայրէջք կատարել սարքերով, կախված ռեժիմով որոնողափրկարարական աշխատանքներ և պայմանական վիրավոր զինծառայողների տարհանումիրականացրել»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Թռիչքներն իրականացվել են Ալագյազ և Կամխուդ զորավարժարաններում օրվա ցերեկային և գիշերային ժամերին:
Հայաստանի ռուսական ռազմաբազայում սկսել են պատրաստվել «Սուվորովյան հարձակում» մրցույթին