ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Երևանի Մաշտոցի պողոտայի բանկերից մեկի սպասասրահում բազմոցին դրված պայուսակից գողացել են 170 հազար դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մայիսի 20-ին մի քաղաքացի ոստիկանություն է դիմել և հայտնել հանցագործության մասին։
Ոստիկանության ծառայողները պարզել են գողությունը կատարողի ինքնությունը։
60-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Գողոնը վերցվել է, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։