Ուկրաինական զորքերը կրակ են բացել Դոնեցկում. զոհվել է 5 մարդ

Դոնեցկ. գնդակոծություն
Ավելի վաղ նույն ավանում կրակահերթերի հետևանքով զոհվել էին երեք դեռահասներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի -Sputnik. Ուկրաինական զորքերը գնդակոծել են ԴԺՀ-ի Վլադիմիրովկա ավանը, հինգ մարդ զոհվել է, մեկը ՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը:
«Ուկրաինայի զինված խմբավորումները գնդակոծել են Վլադիմիրովկան, կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում։ Գնդակոծության հետևանքով հինգ տղամարդ է զոհվել։ Մեկ կին էլ վիրավորվել է», - ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 86-րդ օրը։