Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ-ի հետագա զարգացմանը. Միշուստին

Ըստ ՌԴ վարչապետի ներկայացրած տվյալների` համագործակցության անդամ երկրների հետ Ռուսաստանի առևտուրն աճել է ավելի քան 30%-ով և կազմել 96 մլրդ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ–ի հետագա զարգացմանը։ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում այս մասին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մեր ինտեգրացիոն միությունն ապացուցել է իր արդյունավետությունը որպես համատեղ որոշումներ կայացնելու առևտրային, տնտեսական, գիտական, տեխնիկական, սոցիալական և հումանիտար համագործակցությունն ամրապնդելու օպտիմալ հարթակ՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների»,-ասել է Միշուստինը։
Նա նշել է, որ 2021 թվականի վերջին ԱՊՀ շրջանակներում ամրապնդվել են առևտրային հարաբերությունները։ Ըստ ՌԴ վարչապետի ներկայացրած տվյալների` ԱՊՀ անդամ երկրների հետ Ռուսաստանի առևտուրն աճել է ավելի քան 30%-ով և կազմել 96 մլրդ դոլար։
ԱՊՀ երկրների սահմանապահ ծառայության ղեկավարները քննարկել են սահմանների պաշտպանության հարցը