ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված ազգայնականներից ավելի քան 1900-ն արդեն գերի են հանձնվել։ ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում այս հայտարարությունն է արել պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքով՝ «Ազովստալը» դեռ արգելափակված է, իսկ գործարանի տարածքից տարհանել են խաղաղ քաղաքացիների, որոնց այնտեղ էին պահում Ուկրաինայի ազգայնականները։
«Փրկվել է 177 մարդ, այդ թվում՝ 85 կին և 47 երեխա։ Բոլորին ցուցաբերվել է որակյալ բժշկական և հոգեբանական օգնություն։ Գործարանում արգելափակված ազգայնականները սկսել են գերի հանձնվել»,- հայտնել Է Շոյգուն։
Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ զենքը վայր էին դրել 1387 ծովային հետևակայիններ:
ՌԴ-ի, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի զինուժերի խմբավորումները շարունակում են ընդլայնել Դոնբասի տարածքների նկատմամբ վերահսկողությունը, ավարտին է մոտենում ԼԺՀ-ի ազատագրումը: