ՆԱՏՕ-ն հետախուզության միջոցով ուսումնասիրում է ՌԴ կարևոր կիբեռօբյեկտների պաշտպանությունը

Պատրուշևի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ակտիվորեն փորձում է տվյալներ ստանալ Ռուսաստանի տեղեկատվական ենթակառուցվածքի պաշտպանության վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՆԱՏՕ-ն օգտագործում է ռադիոէլեկտրոնային և համակարգչային հետախուզությունը` Ռուսաստանում կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ տվյալներ ստանալու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ ամփոփելով ԱԽ խորհրդի նիստի արդյունքները։
Նշվում է, որ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի օբյեկտներն են՝ պետական գերատեսչությունները, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, առողջապահական կազմակերպությունները, տրանսպորտը, կապի, վարկային և ֆինանսական հատվածի, էներգետիկայի, վառելիքի, միջուկային, հրթիռային և տիեզերական, հանքարդյունաբերության, մետալուրգիական և քիմիական արդյունաբերության տեղեկատվական համակարգերը: