ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս շրջանում թուրքական կործանիչներով Հունաստանի օդային տարածքի աննախադեպ խախտման մասին։
«Մենք խստորեն դատապարտում ենք թուրքական երկու կործանիչների կողմից ազգային ինքնիշխանության աննախադեպ խախտումը, որոնք ապօրինի ներխուժել են մեր ազգային օդային տարածք և 2,5 ծովային մղոն հեռավորության վրա մոտեցել Ալեքսանդրուպոլիսին», - ասվում է Հունաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Դեպքի առնչությամբ Աթենքում Թուրքիայի դեսպանին անմիջապես բողոքի խիստ նոտա են հայտնել։
Ալեքսանդրուպոլիսով զինտեխնիկա է առաքվում Արևելյան Եվրոպա և Ուկրաինայի սահման։