ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված, Հայաստանի տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Կեսօրից հետո՝ դեպի երեկո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ բարձր լեռնային առանձին բնակավայրերում սպասվում է նաև թաց ձյուն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի մարզերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները` մինչև 20-25մ/վ և ավելի։