ՀՀ ՄԻՊ-ն ու ՌԴ դեսպանը խոսել են Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

Քրիստինե Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման ջանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում։
ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու իր պատրաստակամությունը:
Դեսպանը հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից և գնահատել է պաշտպանի ջանքերը` այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատությունը երաշխավորելու և դրանց ընթացքում մարդու իրավունքները հարգելու և պաշտպանելու համար։
Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը և ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր ու պատասխանատու դերակատարումն այս հարցում։
Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընտանիքների, անհայտ կորած անձանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգային, հումանիտար և սոցիալական խնդիրները։
Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման իր կարևոր ջանքերի գործադրումը։
Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:
Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ հայ գերիների թիվն ավելի շատ է։
Այս պահին Ադրբեջանից հայրենադարձվել է 150 գերի. իրավապաշտպանը տվյալներ է հայտնում