ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարները խորհրդի նիստ կանցկացնեն

ՀԱՊԿ անդամ երկրների դրոշներ
Նիստը կանցկացվի ՀՀ պաշտպանության նախարարի նախագահությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարները մայիսի 24-ին խորհրդի նիստ կանցկացնեն: Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Նշվում է, որ նիստը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները»,- ասված է հաղորդագրությունում։
ՀԱՊԿ-ի մանդատը Ուկրաինայում կոլեկտիվ ուժերի կիրառում չի նախատեսում
Նիստին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Հայաստանը բողոքի ակցիաների հարցով ՀԱՊԿ–ին չի դիմել. ԱԽ քարտուղարի պարզաբանումը