ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի ԱԳՆ նոր ղեկավար է նշանակվել Մեծ Բրիտանիայում հանրապետության դեսպան Կատրին Կոլոննան, իսկ Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար է նշանակվել Անդրծովյան տարածքների նախարար Սեբաստիան Լեկորնուն։
Տեղեկությունը BFMTB հեռուստաալիքի եթերում ասել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Կոլերը։
Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը և էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը նոր կառավարությունում պահպանել են իրենց պաշտոնները։
Նշենք, որ Ֆրանսիայում ապրիլի 24–ին կայացած նախագահական ընտրությունների 2–րդ փուլի արդյունքներով գործող նախագահ Էմանուել Մակրոնը վերընտրվել է։ Նա հիմա ձևավորում է կառավարության նոր կազմը։