Եվրոպան պետք է համոզի Կիևին ընդունել ՌԴ-ի պայմանները. Բեռլուսկոնի

Ավելի վաղ Բեռլուսկոնին կասկածներ է հայտնել Ուկրաինային ծանր սպառազինություն ուղարկելու անհրաժեշտության վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարծում է, որ Եվրոպան պետք է համոզի Ուկրաինայի իշխանություններին ընդունել հակամարտության կարգավորման՝ ՌԴ-ի պահանջները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հնարավորինս շուտ պետք է խաղաղության հասնել: Ես կարծում եմ, որ միասնական Եվրոպան պետք է խաղաղության առաջարկ ներկայացնի՝ փորձելով ստիպել ուկրաինացիներին ընդունել Պուտինի առաջարկները»,- Նեապոլում ասել է «Առա՛ջ, Իտալիա՛» կուսակցության առաջնորդը:

Ըստ Բեռլուսկոնիի` Ուկրաինա զենք ուղարկելը Իտալիային դարձնում է հակամարտության մասնակից։
«Եթե պետք է զենք ուղարկենք, ավելի լավ է գոնե դա չգովազդենք»,- ասել է նախկին վարչապետը։
Բեռլուսկոնին ավելի վաղ սխալ քայլ է անվանել Ուկրաինա ծանր սպառազինություն ուղարկելը։
Կիևին զենք մատակարարելու հարցը վերջերս հակասություններ է առաջացրել կոալիցիային աջակցող տարբեր ներկայացուցիչների և կառավարության շրջանում։ «5 աստղերի շարժման» ղեկավարությունը դեմ է արտահայտվել Ուկրաինային զենքի նոր խմբաքանակի մատակարարումներին՝ պահանջելով այդ հարցի շուրջ խորհրդարանական քննարկում անցկացնել։ Նման դիրքորոշում այժմ ունի «Լիգա» կուսակցության ղեկավարությունը, որի առաջնորդ Մատեո Սալվինին ասել է, որ «երկխոսությանը չեն պատրաստվում զենք մատակարարելով»։