ԵԱՏՄ-ում առցանց առևտրի փորձնական նախագիծ է գործարկվել

Առցանց առևտուր
ԵԱՏՄ երկրների միջև առցանց-առևտուրը հարմարվելու է հակառուսական պատժամիջոցների պայմաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ-ում առցանց առևտրի փորձնական նախագիծ է գործարկվել։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած տեսակամուրջի ընթացքում տեղեկությունը հայտնեց ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերի նախարար Մաքսատ Մամիտկանովը։
Նրա խոսքով՝ այժմ ԵԱՏՄ-ում քննարկվում է առևտրային առցանց հարթակների ընդլայնումը: Առաջիկա ծրագրերում է միության անդամ 5 երկրների միջև առցանց առևտրի գործարկումը։ Լոգիստիկայի կազմակերպումը դրվելու է յուրաքանչյուր պետությունում լիազորված օպերատորի վրա։

«Հիմա այդ բիզնեսը կարգավորելու և զարգացնելու շուրջ բանակցություններ են ընթանում»,- նշեց նախարարը:

Մամիտկանովի խոսքով՝ ստացվող ապրանքների վարչարարության, ինչպես նաև օրենսդրական ու մաքսային ուղեկցման քաղաքականությունը հարմարվում է և առավելագույնս մոտենում ստեղծված իրողություններին՝ ապրանքները ստանալու ընթացքում հակառուսական պատժամիջոցների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով։
ԵԱՏՄ երկրներն օրգանիկայի միասնական շուկա են ստեղծում