COVID-19–ը դեռ չի անհետացել. մասնագետը կանխատեսել է նոր ալիքի ժամկետները

Կորոնավիրուսը գնալով ավելի ու ավելի շատ էսեզոնային վարակի հատկանիշներ ձեռք բերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական ինստիտուտի կլինիկական-վերլուծական աշխատանքի գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան կանխատեսել է COVID-19 նոր ալիքի մեկնարկի ժամկետները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պշենիչնայայի խոսքով՝ կորոնավիրուսն ավելի ու ավելի է սեզոնային վարակի հատկություններ ձեռք բերում, ուստի համաճարակային գործընթացը կարող է ակտիվանալ աշնանը:
Մասնագետը հայտնել է, որ աշունը մի շրջան է, երբ բազմաթիվ շնչառական վարակներով, այդ թվում՝ սեզոնային կորոնավիրուսներով հիվանդացության սեզոնային աճ է տեղի ունենում:
Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը աշխատել է Ուհանի լաբորատորիայում
Հիշեցնենք` Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։
ԱՀԿ-ն 2020–ի մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։