ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմենուհի Հարությունյանին արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել: Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
Մինչ այդ Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետի պաշտոնը:
Մեկ այլ որոշմամբ Արմեն Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից ։