Վոլոդինը նշել է աշխարհում սպասվող ճգնաժամերի գլխավոր մեղավորներին

Քաղաքական գործիչը նշել է, որ Ռուսաստանի դեմ ընդհանուր առմամբ սահմանվել է 10 536 պատժամիջոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ ԱՄՆ-ն, Կանադան և Շվեյցարիան հայտնվել են ՌԴ-ի ոչ բարեկամ երկրների ցանկում, որոնք աշխարհում սպասվող ճգնաժամերի գլխավոր մեղավորներն են դարձել՝ էներգառեսուրսների և պարենի գների աճ հրահրելով։ Այս կարծիքին է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոդոդինը:
Ինչպես նշել է Վոլոդինը` ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է ամենաշատ պատժամիջոցները՝ թվով 1983, երկրորդ տեղում Կանադան է (1402), երրորդում՝ Շվեյցարիան (1361), չորրորդում՝ Բրիտանիան (1360), հինգերորդում՝ ԵՄ երկրները (1199), վեցերորդում՝ Ավստրալիան (1150), յոթերորդում՝ Ճապոնիան (902):
ԵՄ-ի ԱԳ նախարարները չեն կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը. Բորել
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի դեմ 10 536 պատժամիջոց է սահմանվել. մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը՝ 2 754, հետո` ևս 7 782 պատժամիջոց:
«Ապօրինի պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ՝ այդ պետությունները էներգառեսուրսների և պարենամթերքի գների աճ են հրահրել։ Ահա ներկայիս խնդիրների և համաշխարհային ճգնաժամերի գլխավոր մեղավորները»,-նշել է Պետդումայի խոսնակն իր Telegram ալիքում ։
Հիշեցնենք` Արևմուտքի մի շարք երկրներ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են սահմանել Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ ԵՄ երկրներում լրջորեն դիտարկում են ռուսական նավթից ու գազից հրաժարվելու հնարավորությունը։ ԵՄ պատժամիջոցների վերցերորդ փաթեթը նախատեսում է նաև նավթի էմբարգո, բայց մի շարք երկրներ, մասնավորապես՝ Հունգարիան, արգելափակում են փաթեթի ընդունումը։