Սահարայի փոշիները մոտենում են Ֆրանսիայի հարավ–արևմուտքին

Բորդոյից աֆրիկյան փոշին մոտենում է Ֆրանսիայի հարավային ու կենտրոնական հատվածներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Սահարայի անապատից ավազե փոշին ուրբաթ օրը կրկին կմոտենա Ֆրանսիայի հարավ-արևմուտքին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Parisien-ին:
Ձնաբուքն ու անոմալ եղանակը կաթվածահար են արել կյանքն ԱՄՆ–ում և Կանադայում
Սպասվում է, որ փոշին Ֆրանսիայի հարավարևմտյան հատվածի երկինքը ժամը 17։00-ից հետո «կներկի» նարնջագույն։ Աֆրիկյան փոշին սկզբում հասնելու է Ֆրանսիայի Բորդո քաղաք, իսկ այնտեղից էլ կտեղափոխվի դեպի արևելք ու երկրի կենտրոնական հատված։
Սահարայի փոշու տարածումն ահագնանում է գլոբալ տաքացման ազդեցության պատճառով։ Վերջին օրերին Ֆրանսիայում մայիս ամսվա համար անոմալ տաքություն է դիտվում` 30 աստիճան։
Ֆրանսիան արդեն բախվել է նման իրավիճակի մարտի կեսերին. այն ժամանակ աֆրիկյան փոշու պատճառով երկինքն ու օդը մի քանի օր նարնջագույն երանգ էին ստացել։