Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը. Արխիվային լուսանկար
Զինվորականների զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ԱՄՆ միացյալ շտաբի նախագահ Մարկ Միլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գերատեսչության տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ընդգծել են ՌԴ ՊՆ-ում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Ի դեպ, հատուկ գործողության մեկնարկից հետո սա նրանց առաջին շփումն էր։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 85-րդ օրը։