Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնում որակավորում ստացած հրահանգիչները կմեկնեն Ուֆա

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են պարանային աշխատանքների ուսուցման դասընթացներ
Դասընթացների շրջանակներում հայ փրկարարները գրանցել են լավ արդյունքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են պարանային աշխատանքների ուսուցման դասընթացներ, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
«Ուֆայից հրավիրված մասնագետների կողմից մայիսի 10-ից անցկացվող ուսումնական պարապմունքներն ամփոփվել են ստուգարքների ընդունմամբ, իսկ փրկարար ծառայողներին հանձնվել են որակավորման հավաստագրեր: Որակավորում ստացած հրահանգիչներից լավագույնները մեկնելու են Ուֆա քաղաք, որտեղ շարունակելու են մասնակցությունը դասընթացներին, արդյունքում նրանք՝ իրենց հերթին, կուսուցանեն անձնակազմին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են պարանային աշխատանքների ուսուցման դասընթացներ
Տեղեկացվում է, որ ավարտական քննության ընթացքին հետևել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը: Նա շրջել է կենտրոնի տարածքում, այցելել ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացել տեխնիկական և գույքային հագեցվածությանն ու լսարանային պայմաններին:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են պարանային աշխատանքների ուսուցման դասընթացներ
Գրիգորյանի խոսքով` ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը կարևոր աշխատանք է իրականացնում, առավել ամրապնդում երկու երկրների գերատեսչությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը:
«Գնահատելի է պարբերաբար անցկացվող դասընթացների արդյունքում փրկարար ծառայողների տեսական և գործնական հմտությունների կատարելագործումը»,- հավելել է փոխնախարարը:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են պարանային աշխատանքների ուսուցման դասընթացներ
Իր հերթին «ՊրոֆՍերվիս» ուսումնական կենտրոնի (Ուֆա) տնօրեն Սվետլանա Չերկասովան արձանագրել է, որ դասընթացների շրջանակներում հայ փրկարարները գրանցել են լավ արդյունքներ:
Ռուս – Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը (ՌՀՄԱԿ) ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով 2015 թ. մայիսի 19-ին, որը ստորագրվել է Մոսկվայում՝ Ռուսաստանի դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Վ.Ա. Պուչկովի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի կողմից: Միևնույն ժամանակ հաստատվել է կենտրոնի կանոնադրությունը:
ՌՀՄԱԿ- ը ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի և երրորդ պետությունների տարածքներում արտակարգ իրավիճակների մարդասիրական արձագանքում իրականացնելու նպատակով: