Փաշինյանը մեկնում է Բրյուսել՝ Ալիևի հետ հանդիպելու

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Ավելի վաղ հանդիպման մասին հայտնել էր նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` նման ձևաչափով նախորդ բանակցությունները կայացել էին ապրիլի 6-ին։
Ուշագրավ է, որ հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։