ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Գեղամ Փաշիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ: Այդ մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Հիշեցնենք՝ Գեղամ Փաշիկյանը զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2021 սեպտեմբերի 13-ից հետո, երբ Սահակ Օհանյանն ազատվել էր այդ պաշտոնից։