ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը կարող է ոչնչացնել այն մայրցամաքի ափի կեսը, որը թշնամական կհամարվի: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը «Զնանիե» միության «Նոր հորիզոններ» խորագրով լուսավորչական մարաթոնում:
«Այդ հրթիռը կարող է քանդել այն մայրցամաքի ափի կեսը, որը մեզ դուր չի գա»,- ասել է Ռոգոզինը:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ պետական փորձարկումների շրջանակում անցկացվել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին արձակումը։
ՊՆ-ն նշել է, որ ծանր դասի հեռանկարային հրթիռի թռիչքային փորձարկումները թույլ են տվել գնահատել «Սարմատ» հրթիռային համալիրի ստեղծման ժամանակ տեղադրված գծագրական-կոնստրուկտորական ու տեխնիկական լուծումների ճշտությունը:
Նոր հրթիռը կարող է թիրախներ խոցել մեծ հեռավորությունից՝ թռիչքի տարբեր հետագծեր օգտագործելով: