ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը Մոսկվայից այնքան «Իսկանդեր» ու Ս-400 է գնել, որքան պետք է իր երկրի բանակին։
«Մենք Պուտինի հետ պայմանավորվեցինք ու գնեցինք այդ «Իսկանդերներն» ու Ս-400-ները, զինեցինք մեր բանակը: Այդ զինատեսակների շնորհիվ մենք բանակը հիմա բոլորովին այլ է»,- ասել է Լուկաշենկոն Նիժնի Նովգորոդի նահանգապետի հետ հանդիպմանը։
Նա շեշտել է, որ այդ զինատեսակները կարող են հսկայական վնաս պատճառել։