ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Կիևի ռեժիմը «թափառող ականանետերի» կիրառմամբ սադրանք է նախապատրաստում Սումի շրջանում, որ ռուսական զորքերին պատասխան կրակ պարտադրի բնակելի տների վրա։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Առկա հավաստի օպերատիվ տեղեկության համաձայն՝ Կիևի ռեժիմը Սումի մարզի Սերեդինա-Բուդեում պատրաստվում է հերթական վտանգավոր սադրանքը՝ այսպես կոչված թափառող ականանետերի կիրառմամբ։ Ազգայնական գումարտակների գրոհայինները ծրագրում են մասնավոր տներից գնդակոծել Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ տարածքը՝ բնակելի տների վրա պատասխան կրակ առաջացնելու նպատակով», - ասել է գեներալը։
Նա նշել է, որ «Կիևի իշխանությունը մտադիր է օգտագործել այդ ցինիկ ակցիան խաղաղ քաղաքացիների վրա իբր անխնա հարվածներ հասցնելու մեջ ռուս զինծառայողներին մեղադրելու համար՝ հետագայում ուկրաինական և արևմտյան զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև առցանց-ռեսուրսներում լայն լուսաբանմամբ»:
Միզինցևն ավելացրել է, որ Կիևի ռեժիմի կողմից հանցավոր գործողություններն ու սադրանքները հերթական անգամ ցույց են տալիս Ուկրաինայի անմարդկային վերաբերմունքն իր քաղաքացիների հանդեպ և միջազգային հումանիտար իրավունքի նորմերի ու սկզբունքների լիակատար անտեսումը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 85-րդ օրը։