Ի՞նչ փուլում է Աբրահամ Ռուսոյի դեմ մահափորձի գործը

Աբրահամ Ռուսո
Փաստաբանը համոզված է, որ հանրահայտ երգչի դեմ մահափորձի գործը չի սահմանափակվի 2 մեղադրյալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19- մայիսի – Sputnik. Երգիչ Աբրահամ Ռուսոյի դեմ մահափորձի գործն առաջ է գնում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը լրագրողներին է հայտնել երգչի փաստաբան Անդրեյ Ալեշկինը։

«Այդ հանցագործության բոլոր մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանցից ոմանք ձերբակալված են։ Հիմնական անձինք երկուսն են, նրանց գործերն առանձնացվել են, և նրանք կալանքի տակ կմնան, քանի դեռ դատարանի որոշում չկա։ Առաջիկայում այդ երկուսի դատը կլինի»,- ասել է նա։

Փաստաբանը հստակեցրել է, որ երկու մեղադրյալներն էլ չեն խոստովանել հանցանքը, սակայն նրանցից մեկը ցուցմունքներ է տվել մյուսի դեմ, այդպիսով հայտնի է դարձել երկրորդի ինքնությունը։
Ալեշկինն ընդգծել է, որ գործընթացը չի սահմանափակվի երկու մեղադրյալով։
Ավելի վաղ Աբրահամ Ռուսոն հայտնել էր, որ Ռուսաստանից ԱՄՆ է մեկնել՝ ոտքը վիրահատելու։
Ռուսոն 52 տարեկան է։ Երգիչն առողջական խնդիրներ ունի իր դեմ մահափորձից հետո, որը տեղի է ունեցել 2006 թվականին ու մինչ օրս չի բացահայտվել։
Փաստաբանը հայտնել է, որ Թելման Իսմայիլովը ստիպել է Աբրահամ Ռուսոյին համբուրել իր ձեռքերը