Ճանապարհորդական և արկածային լուսանկարչության ինտերնետային պորտալը՝ Capture the Atlas-ը, հրապարակել է իր ամենամյա Milky Way Photographer of the Year (թարգմանաբար՝ «Ծիր կաթինի՝ տարվա լուսանկարիչը») մրցույթի արդյունքները։
Ամեն տարի մայիսին հրապարակվում է աշխարհի տարբեր անկյուններից գիշերային երկինքը պատկերող լավագույն լուսանկարների ընտրանին։ Այս ժամանակահատվածը ամենաօպտիմալն է մեր գալակտիկայի «ֆոտոշարքերի» համար։
Մրցույթի կազմակերպիչները մրցանակներ չեն նախատեսում հաղթողների համար, նրանք ընտրում են ամենատպավորիչ 25 լուսանկարները։