Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մայիսի 19-20-ը Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրինում (Իտալիա)` մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին:
Այցի շրջանակում նախարարը նաև երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ:
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ